Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Հունիս / 2020 : 08-57

 14 «անվտանգ» երկրների քաղաքացիների համար ԵՄ-ն հուլիսի 1-ից կբացի սահմանները 

Եվրամիությունը հայտնել է, թե որ երկրների քաղաքացիների մուտքը հուլիսի մեկից կթույլատրվի ԵՄ տարածք:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, խոսքը 14 երկրների մասին է, որոնք «անվտանգ» են ճանաչվել կորոնավիրուսի համավարակի պայմաններում: ԱՄՆ, Բրազիլիան և Չինաստանը բացառվել են ցանկից:

ԵՄ-ից հայտնել են, որ պատրաստ են Չինաստանը ներառել անվտանգ երկրների ցանկում, եթե Չինաստանի կառավարությունը փոխադարձ զբոսաշրջային ճանապարհորդությունների թույլտվություն տա ԵՄ քաղաքացիների համար:

ԵՄ-ի սահմանած «անվտանգ» երկրների ցանկում ընդգրկվել են Ալժիրը, Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Մոնտենեգրոն, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սերբիան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը և Ուրուգվայը:

Դիտվել է 39598անգամ
Վերջին լուրեր