Փոխհրաձգություն ադրբեջանա-իրանական սահմանին․ կա սպանված (լուսանկարներ)

Հունիսի 29-ին ադրբեջանցի սահմանապահները կանխել են խոշոր խմբաքանակի թմրանյութերի մուտքը երկիր: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Այդ օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի «Հորադիզ» սահմանային անցակետի տարածքում սահմանապահ ջոկատը հայտնաբերել է երկու սահմանախախտի: Զինված սահմանախախտների մոտ 2 պարկ է եղել:
Ըստ ադրբեջանական կողմի՝ նրանք չեն ենթարկվել սահմանապահների կանգ առնելու կոչին և կրակ են բացել: Սահմանապահները պատասխան կրակ են բացել, ինչի հետևանքով սահմանախախտներից մեկը սպանվել է: Մյուս սահմանախախտը թաքնվել է անտառում: Տարածքը զննելու ժամանակ հայտնաբերվել է ինքնաձիգ և շուրջ 33 կգ թմրանյութ` 2 պարկում:
Դեպքի վայրում Ադրբեջանի և Իրանի սահմանապահների հանդիպում է տեղի ունեցել:
Դեպքի առիթով հետաքննությունը շարունակվում է:

