Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Ապրիլ / 2020 : 23-15

Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի․ իրական պատմություն

Նա մենակ էր ապրում, իսկ կատուները նրա միայնության լավագույն ընկերներն էին՝ Սասունը, Սիրանը, Սեւանը. ուրիշներ էլ։ Գուրգուրում էր անտուն կենդանիներին՝ փողոցից տուն էր բերում, խնամում կերակրում։ Ժամանակը լեցուն էր եւ նույնիսկ հետաքրքիր նրանց հետ ու՝ տաք։ Տանը դիմավորողն էլ, ճանապարհողն էլ Սեւանն էր՝ թմբլիկ, փամփլիկ. մոտենում ու քսմսվում էր ոտքերին կարոտած։ Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի. անվտանգ։

Ու մարդիկ հաճախ ավելի ապահով են ու անվնաս հենց կենդանիների կողքին...

 

Նկարում՝ Սեւանը 

Սեւանը իր երախտագիտությունը հայտնել գիտեր, թեեւ շատ չարաճիճի մեկն էր։
Մենակության ժամերի նվիրված ընկերն էր նա՝ նրա, ոտքերի մոտ նստած եւ ուշադիր տիրոջ հայացքներին... եւ անգամ շնչառությանը։ Ամեն ինչ հասկանում էր աչքերի մեջ նայելով՝ խոսում ու զգում իր փրկչին։ Նա ավելին էր, քան իր սրտի փիսո Սիրանը... Սիրանը, որ խաղով տարված էն «ուրիշների» հետ՝ մոռանում էր իր հիվանդ Սեւանին։

Սեւանը արդեն երեք տարի է՝ չկա... 

Սերը աստվածային է եւ անբացատրելի։ Իսկ երբ կենդանի, բնություն ու արվեստ միաձուլվում են, արարվում է կատարյալը. այն ստեղծողը մարդն է, սերն է ի վերուստ։

Մարիա Մարկոսյան

Նկարում՝ Սասունն ու Սիրանը

Author's cover photo
Ամսաթիվ 02 / Ապրիլ / 2020 : 23-15
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 30469անգամ
Վերջին լուրեր