Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հուլիս / 2020 : 16-32

Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը՝ World Folk Vision-ի հաղթող

Քանոնահարուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, «Տաղարան» համույթի երաժիշտ Մարիաննա Գևորգյանը դարձել է World Folk Vision մրցույթի գլխավոր մրցանակակիր՝ «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում։ 

Մրցույթին, ընդհանուր առմամբ, մասնակցում էր 115 երկրից 3950 երաժիշտ, եզրափակիչ փուլ էր անցել 100-ը։

«Շատ ուրախ եմ, որ միակն եմ, որ ներկայացել եմ քանոն նվագարանով ու կարող եմ ասել, որ Հայաստանի հանդեպ հարգանքը շատ մեծ է թե՛ մասնակիցների և թե՛ ժյուրիի կողմից։ Աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ նամակներ եմ ստացել, ինչը  շատ ուրախալի է»,- ANM-ին եզրափակչից առաջ ասել էր քանոնահարուհին։ 

World Folk Vision-ի խորհրդի նախագահ Վ․ Պիսկուրևը քանոնահարուհուն բնութագրել է որպես վառ տաղանդի ներկայացուցչի, որն իրեն նվիրել է արվեստին,  բացառիկ վարպետությամբ և արտիստությամբ գերել է աշխարհի ամենամեծ  մշակութային մրցույթի երկրպագուներին և իր ավանդն է ներդնում հայկական մշակույթի տարածման համար։

Armenian National Music-ը շնորհավորում է քանոնահարուհուն փայլուն հաղթանակի կապակցությամբ և մաղթում նորանոր վերելքներ։ 

Դիտվել է 22022անգամ
Վերջին լուրեր