Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հուլիս / 2020 : 19-33

Առաջիկայում ունենալու ենք մահերի օրական 10 դեպք․ Նիկոլ Փաշինյան

 Առաջիկայում ունենալու ենք մահերի օրական տասը դեպք: Այս մասին պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իր խոսքով՝ երեկ 525 նոր դեպք ենք ունեցել. «Սա նշանակում է, որ այս վիճակագրության բերումով առաջիկայում անխուսափելիորեն ունենալու ենք տասը մահ»:

Վարչապետի խոսքերով, պետք է առօրյան կազմակերպել այնպես, որ չվարակենք մյուսներին ու չվարակվենք ինքներս։

«Իհարկե կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների մեծ մասն առողջանում է, սակայն յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ դրական վիճակագրությունը լրացնելով ինչ-որ մեկին դատապարտում է մահվան»,- նշեց վարչապետը: 

 

Դիտվել է 31731անգամ
Վերջին լուրեր