02 / Հուլիս / 2020 : 15-12

Դիմակով նման եմ «Միայնակ ռենջերի»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ պաշտպանիչ դիմակ կրելիս ամերիկյան ֆիլմերի հերոսներից «Միայնակ ռենջերին» է նմանվել։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։

«Ես դրեցի դիմակը, անգամ՝ ինձ դուր եկավ՝ ինչպիսի տեսք ունեի դրանով: Այն մուգ, սև դիմակ էր, մտածեցի՝ լավ տեսք ունեմ: «Միայնակ ռենջերի» էի նման»,- պատմել է Թրամփը Fox Business-ին տված հարցազրույցում:

Թրամփն ասել է նաև, որ ամբողջովին կողմ է դիմակ կրելուն:

Դոնալդ Թրամփ պարզաբանել է, թե ինչու հանրային միջոցառումների ժամանակ դիմակ չի կրում։ Բանն այն է, որ նախագահը մասնակիցներից ոչ ոքի չի մոտենում, իսկ բոլոր նրանք, ում հետ նախագահը շփվում է, պարբերաբար թեստավորվում են։

Դիտվել է 7585անգամ
Վերջին լուրեր