Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Հուլիս / 2020 : 16-01

Ելակով և բանանով ֆրեշ․ Պատրաստիր ինքդ

Ձեզ ենք առաջարկում ելակով, բանանով և վանիլային պաղպաղակով ֆրեշ։ Զովացուցիչ և թարմացնող ըմպելիք ամռան շոգ եղանակին։ Դե իհարկե նաև շատ համով։

Բաղադրիչներ.

ելակ – 200 գ,
բանան – 1 հատ,
վանիլային պաղպաղակ կամ կաթ – 70 գ,
շաքարավազ,
սառույց

Պատրաստման եղանակը

Ելակը լվանալ հոսող ջրով, լցնել բլենդերի մեջ:

Բանանը մաքրել, ավելացնել ելակին:

Դնել նաև պաղպաղակի կտորը և խառնել:

Եթե պաղպաղակի փոխարեն կաթ եք օգտագործում, կարելի է մի փոքր շաքարավազ ավելացնել ըստ ճաշակի:

Ֆրեշը լցնել բաժակների մեջ, սառույց դնել վրան, զարդարել ելակներով և մատուցել:

Անուշ լինի

Դիտվել է 89259անգամ
Վերջին լուրեր