Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Հուլիս / 2020 : 16-31

Մաեստրո Ռայմոնդ Պաուլսի թոռնուհին նշանվել է հայի հետ (լուսանկարներ)

Մոնիկա Պեդերսենի փեսացուն կինոսցենարիստ է, բնակվում է ԱՄՆ-ում ու զբաղվում է անգլալեզու «Հայկական կինո» հարթակի զարգացմամբ։

 Լոս Անջելեսում բնակվող լատվիացի հայտնի կոմպոզիտոր, մաեստրո Ռայմոնդ Պաուլսի թոռնուհին ՝ Մոնիկա Պեդերսենը նշանադրվել է ամերիկահայ կինոսցենարիստ Մայքլ Ալոյանի հետ։ Թե Մայքլը, թե Մոնիկան իրենց Instagram-ի էջերում տարածել են նշանադրության օրվա գեղեցիկ լուսանկարները։

Մոնիկան հրապարակել է նշանադրության մատանիով լուսանկարն ու նկարագրությունում «սրտիկի» պատկեր գրել։ Հետաքրքիր է, որ մեկնաբանություններում զույգին շնորհավորում են ոչ միայն անգլերեն գրառումներով, այլև՝ հայերեն։ «Շնորհավոր» բառը մեկնաբանություններում կարելի է մի քանի անգամ տեսնել։

«Երկու տարի միասին և սա դեռ սկիզբն է»,- սիրելիի լուսանկարն այսպես է մեկնաբանել Մայքլը։

Մայքլը և Մոնիկան ծանոթացել են 2018 թվականին բուհում։ Ծանոթության պահին Մոնիկան 23 տարեկան էր։ Նա ունի եղբայր և քույր ՝ 24-ամյա Արթուրն ու 31-ամյա Աննա-Մարիան։

Մայքլ Ալոյանը հայ գաղթականների ընտանիքից է։ Նա ծնվել է Լոս Անջելեսում։ Մասնագիտությամբ կինոսցենարիստ է, զբաղվում է անգլալեզու «Հայկական կինո» հարթակի զարգացմամբ։ Իր կարիերայի ընթացքում Մայքլը գրել է 11 կարճամետրաժ ֆիլմերի սցենարներ։

Դիտվել է 36582անգամ
Վերջին լուրեր