02 / Հուլիս / 2020 : 20-20

Microsoft-ը LinkedIn-ի հետ համագործակցությամբ անվճար առցանց դասընթացներ կսկսի ճգնաժամի պատճառով իրենց աշխատանքը կորցրած և նոր մասնագիտություն ձեռք բերել ցանկացող մարդկանց համար

Ամերիկյան Microsoft ընկերությունը LinkedIn աշխատանքի առցանց որոնման ծառայության հետ համագործակցությամբ անվճար առցանց դասընթացներ կսկսի այն մարդկանց համար, որոնք ճգնաժամի և կորոնավիրուսի համաճարակի պատճառով կորցրել են իրենց աշխատանքը: Ընկերությունները հույս ունեն, որ ստացված գիտելիքների օգնությամբ մարդիկ կկարողանան նոր մասնագիտական գիտելիքներ ձեռք բերել և նոր կարիերա սկսել։ Այս մասին հայտնում է linkedin.com-ը։

 

Հաղորդվում է, որ ուսուցման ծրագիրը հասանելի կլինի աշխարհի բոլոր երկրների բնակիչներին: Իսկ անվճար դասընթացները հնարավորություն կընձեռեն բարձրացնել ոչ միայն մասնագիտական հմտությունները, այլև յուրացնել նոր մասնագիտություն:

Microsoft-ն առանձնացրել է 10 մասնագիտություն, այդ թվում՝ մենեջմենթ, IT կառավարում, թվային մարքեթինգ, տվյալների վերլուծություն, ֆինանսներ, գրաֆիկական դիզայն, հաճախորդների աջակցություն և այլն։

Ուսումնական պլանները ներառում են տեսանյութեր անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և գերմաներեն լեզուներով: Դասընթացներն անցնելուց հետո բոլոր մասնակիցներն աշխատանք փնտրելու համար կկարողանան օգտվել LinkedIn-ի հատուկ անվճար գործիքներից:
 

Դիտվել է 7719անգամ
Վերջին լուրեր