02 / Հուլիս / 2020 : 22-10

ՆԱՍԱ-ն հրապարակել է Արեգակի՝ 10 տարի շարունակ արված 425 մլն լուսանկարների հիման վրա պատրաստված տպավորիչ տեսանյութը

ՆԱՍԱ-ն յութուբյան էջում հրապարակել է Արեգակի՝ 10 տարի շարունակ արված լուսանկարների հիման վրա պատրաստված տեսանյութը:

Տեսանյութում ցուցադրվող 425 մլն բարձր որակի լուսանկարները ՆԱՍԱ-ի Արեգակնային դինամիկայի աստղադիտարանը հավաքել է 2010 թվականի փետրվարին գործարկումից ի վեր մինչ այս տարվա հունիսն ընկած ժամանակահատվածը։

Ինչպես նշում են ՆԱՍԱ-ում, մեկ տասնամյակի ընթացքում հավաքված լուսանկարները նպաստել են «Արևի գործունեության մասին բազմաթիվ նոր հայտնագործություններին», և այժմ դրանք մեկտեղվել են 1 ժամանոց տեսանյութում։

61 րոպեանոց տեսանյութի յուրաքանչյուր վայրկյանը ներկայացնում է մեկ օրվա ընթացքում արված լուսանկարներ, ընդ որում՝ առաջին կադրում ցուցադրված է 2010 թվականի հունիսի 2-ին արված լուսանկարը, իսկ վերջին կադրում՝ 2020 թվականի հունիսի 1-ին արված լուսանկարը:

 

Դիտվել է 47368անգամ
Վերջին լուրեր