Կատուները սկսել են վարակվել կորոնավիրուսով․ #Lenta
Հոնկոնգի իշխանությունները հայտարարել են, որ COVID-19-ով վարակված հիվանդի կատվի մոտ SARS-CoV-2 կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է չինական պետական China.org.cn. կայքը։
Այն բանից հետո, երբ կատվի տիրոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, կատվին Կոնգոնգի կարանտինային մեկուսարան են ուղարկել։ Հոնկոնգի գյուղատնտեսության, ձկնարդյունաբերության և բնապահպանության դեպարտամենտի ներկայացուցիչները ստուգել են ընտանի կենդանու մոտ կորոնավիրուսի առկայությունը և նրա մոտ SARS-CoV-2 կորոնավիրուս են հայտնաբերել։
Դեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ կատվի մոտ բացակայում են հիվանդության ախտանշանները։ Այնուամենայնիվ, մասնագետները շարունակում են հետևել նրա վիճակին և նախատեսում են կրկնակի թեստեր անցկացնել։
Ավելի վաղ, Հոնկոնգում SARS-CoV-2 կորոնավիրուս էր հայտնաբերվել երկու տնային շների մոտ։ Դեպարտամենտը խորհուրդ էր տվել մեկուսացնել կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ ապրող կենդանիներին։