03 / Հուլիս / 2020 : 14-34

Լիտվայի նախագահի տիկինը նվերներ է ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին (տեսանյութ)

Լիտվայի նախագահի տիկին Դիանա Նաուսեդիենեն նվերներ է ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին: yelaket.am-ին  այս մասին տեղեկացնում է Լիտվայում Հայաստանի դեսպանությունը: 

Նվերները Հայաստան են ուղարկվել հուլիսի 3-ին` լիտվական ռազմական ինքնաթիռով:

Լիտվայի կառավարությունը կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով օրերս բժիշկների խումբ էր ուղարկել Հայաստան։ Տրամադրվել են նաև բժշկական պաշտպանիչ պարագաներ ու սարքավորումներ:

Դիտվել է 8192անգամ
Վերջին լուրեր