03 / Հուլիս / 2020 : 21-22

 
Գոհար Ավետիսյանը լույս աշխարհ է բերել առաջնեկին (լուսանկար)

Ռուսաստանում հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանը լույս աշարհ է բերել առաջնեկին։ Դիմահարդարման մասնագետն ու նրա քաղաքացիական ամուսինը որդի են ունեցել։

«Բարի գալուստ այս գեղեցիկ աշխարհ, իմ փոքրիկ հերոս: 4 կիլոգրամ երջանկություն եւ անիրական սեր առաջին վայրկյանից: Թերեւս սա լավագույն ծննդյան նվեր է իմ կյանքում (այն վաղն է, բայց ես արդեն միեւնույն է): Բոլորին ցանկանում եմ զգալ այս երջանկությունը», - մակագրել է լուսանկարը նա։

Ի դեպ, մոտ մեկ տարի առաջ Գոհարը բաժանվել է ամուսնուց՝ Վահիկ Մարտիրոսյանից։

Դիտվել է 19570անգամ
Վերջին լուրեր