04 / Հուլիս / 2020 : 21-27

ԱՄՆ-ում ինքնաթիռ է վթարի ենթարկվել, կան զոհեր

Ամերիկյան Յուտա նահանգում ուղևորատար փոքր ինքնաթիռ է վթարի ենթարկվել, մահացել է 4 մարդ, հաղորդում է abc4 հեռուստաալիքը:

Իրավապահների տեղեկություններով՝ զոհերն արդեն նույնականացվել են, նրանք մեկ ընտանիքի անդամներ են՝ 35-62 տարեկան: Այժմ  միջադեպը հետաքննում են Տրանսպորտի ազգային անվտանգության խորհրդի մասնագետները:

Վթարի պատճառների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Դիտվել է 17006անգամ
Վերջին լուրեր