04 / Հուլիս / 2020 : 21-50

Այսօր ԱՄՆ Անկախության օրն է

Այսօր ԱՄՆ նշվում է Անկախության օրը։ 1776 թվականի հուլիսի 4-ին ընդունվել է ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվում էր գաղութների անջատումն Անգլիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծումը։

Անկախության օրը համարվում է ԱՄՆ-ի՝ որպես անկախ և ինքնիշխան երկրի ծննդյան օրը։ Շատ ամերիկացիներ տոնն անվանում են հենց ամսաթվով՝ Հուլիսի 4:

1776թ. հուլիսի 4-ին Կոնգրեսը հավանություն է տվել Անկախության հռչակագրին։

Այն ժամանակ 13 բրիտանական գաղութների բնակիչները, ովքեր տեղակայված էին ներկայիս ԱՄՆ տարածքի արևելյան ափի երկայնքով, պատերազմել են անգլիացի թագավորի և խորհրդարանի դեմ, քանի որ կարծել են, թե նա իրենց հետ անարդար է վարվում։ Պատերազմը սկսվել է 1775 թվականին։

Ռազմական գործողությունների ընթացքում գաղութաբնակները հասկացել են, որ պայքարում են ոչ միայն լավ վերաբերմունքի, այլև անգլիական տիրապետությունից ազատվելու համար։ Դա հստակ ձևակերպված է Անկախության հռչակագրում, որը ստորագրել են գաղութների ղեկավարները։ Առաջին անգամ պաշտոնական փաստաթղթում գաղութները կոչվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Դիտվել է 9120անգամ
Վերջին լուրեր