05 / Հուլիս / 2020 : 13-50

Էլոն Մասկն աջակցում է Քանյե Ուեսթին

yelaket.am-ը արդեն տեղեկացրել է, որ ռեփեր Քանյե Ուեսթը Թվիթերի իր էջում հայտարարել է, որ պատրաստվում է առաջադրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում։ «2020VISION» թեգը հուշում է, որ խոսքը 2020 թվականի նոյեմբերին նախատեսված առաջիկա ընտրությունների մասին է:

Ռեփերի թվիթին պատասխանել է «Tesla»-ի և «SpaceX»- ի հիմնադիր Էլոն Մասկը՝ հավաստիացնելով, որ Քանյե Ուեսթը կարող է հույս դնել իր աջակցության վրա:

Դիտվել է 8162անգամ
Վերջին լուրեր