05 / Հուլիս / 2020 : 14-43

«Դպրոցից հանվում է Հայ եկեղեցու պատմություն առարկան, փոխարենը սեռական դաստիարակության վերաբերյալ դասաժամեր պետք է մտցվեն»

Հոգեբան Մանե Սողոյանը գրում է․

«Դպրոցից հանվում է Հայ եկեղեցու պատմություն առարկան, փոխարենը սեռական դաստիարակության վերաբերյալ դասաժամեր պետք է մտցվեն։
Կարևորելով երկուսն էլ, հարց է առաջանում՝ համատեղե՞լ հնարավոր չէր։

Մի քիչ միամիտ է չէ՞ հնչում հարցս։
Ո՛չ, պիտի հանվեր մեկը, մտցվեր մյուսը։

Մեր՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ սերունդը, 90-ականներին, երբ լույս չկար, որ եթեր լիներ, համացանց չկար, ազգայինով մեծացավ՝ մեծերից հեքիաթ ու էպոս լսելով, ազգային ազատագրական երգեր երգելով, բակում խաղալով, ընկերության ու հարաբերվելու «ճիշտն ու սխալը» յուրացնելով։

Մեր ծնողները, ովքեր հաստատակամորեն չարտագաղթեցին, գիտեին մեզ ՀԱՅ մեծացնելու համար ինչ գին էին վճարում, նրանք ժամանակավորապես ստորադասեցին նյութականը, որ պահպանեն հոգևորը։
Չեք կարծու՞մ, որ հիմա էլ մեր հերթն է, «մարտի դաշտ» իջնելու, իրենց ձեռքբերածն ու պահածը պաշտպանելու։

Հանրակրթական դպրոցում նվազեցվում են հայոց լեզվի, հայոց պատմության դասաժամերը։
Սա ձեզ ոչինչ չի՞ ասում։

Եվ վերջում՝ խճճված տառերի նախարար, անենայն «բարեփոխիչ» Արայիկ Հարությունյան, քեզ ԱԶԳԸ չի՛ մոռանա։

Նշանակվելով նախադար՝ դու դպրոցից ետ կանչեցիր ռազմահայրենասիրական հայեցակարգը, փակեցիր «Հայ ասպետ» հաղորդաշարը, Արարատյան բակալավրիատի դեմ անարդյունք արշավ սկսեցիր, ուսուցչի անգլերենի իմացության-չիմացության հարց բարձրացրիր՝ ինքդ Թումանյանից մի քառատող անգիր ասել չկարողանալով...
Փոխարենը «Մել» ֆինանսավորեցիր, Կարաբինա ընդունեցիր, ցուպը ձեռքիդ հասար այնտեղ, ուր պիտի չհասնեիր

Դիտվել է 145078անգամ
Վերջին լուրեր