05 / Հուլիս / 2020 : 15-36

Ամերիկյան Բալթիմոր քաղաքում ցուցարարները տապալել են Քրիստափոր Կոլումբոսի արձանը (լուսանկարներ, տեսանյութ)

Ամերիկյան Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում երկրի անկախության օրը` հուլիսի 4-ին տեղի ունեցած հրավառությունների ֆոնին ցուցարարները պատվանդանի վրայից տապալել են Քրիստափոր Կոլումբոսի արձանը: Այս մասին տեղեկացնում է  «Baltimore Sun» պարբերականը:

Բալթիմորում ցուցարարների ամբոխը աղմուկներով պարանները նետել է արձանի վրա և տապալել է այն, ինչից հետո տեղափոխել է ծոցի ուղղությամբ և նետել է ջուրը:

Դա Կոլումբոսի 3 արձաններից մեկն էր քաղաքում:

Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտը ձերբակալության ժամանակ սպանվել է ոստիկանության նախկին սպա Դերեկ Չաուվինի կողմից: Մայիսի 25-ին տեղի ունեցած դեպքից հետո համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը ոտքով սեղմած պահում Ֆլոյդի պարանոցը՝ անտեսելով նրա աղաչանքները:

Կատարվածից զայրացած ամերիկացիներն օրեր շարունակ բողոքի ցույցեր են իրականացնում երկրի ողջ տարածքում՝ պահանջելով խստագույնս պատժել ոչ միայն Չաուվինին, այլև նրա կողքին գտնվող մյուս երեք սպաներին, որոնք ոչինչ չեն արել մարդու կյանքը փրկելու համար:

 

Տեսանյութն` այստեղ:

Դիտվել է 15460անգամ
Վերջին լուրեր