Թշնամուն ջախջախելու համար հարված և հանճար է պետք. Ղեւոնդ Ալիշան
ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՒ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 10 ԻՄԱՍՏՈՒՆ ՄՏՔԵՐ. ՂԵՒՈՆԴ ԱԼԻՇԱՆ
Հավատարիմն Աստծո և իր անձին՝ հավատարիմ է և հայրենյաց։ Անհավատարիմն հայրենյաց՝ չէ հավատարիմ և իր հոգվույն և ոչ երկնից։ Ամենեն սուրբ և ազնիվ գործ և աշխատանք երկրիս վրա՝ երկնից և հայրենյաց համար եղածներն են։
***
Արծիվ միտքը արծվի թև ալ կուզե։
***
Պաշտելու աստիճան սիրել եւ պահպանել հայոց լեզուն ու հայրենի հողը, հայն ու իր մշակույթը, որոնք ծաղկումի եւ ճառագայթումի առաջնորդեցին հայկյան հանճարը՝ դարավոր ստրկության եւ խավարի ու անկումի ժամանակներուն դեմ ինքնապահպանման եւ վերականգնումի հզորագույն զենքերը դառնալով հայության իրարահաջորդ սերունդներուն։
***
Մանկտիք, զիս հայոց հողն ու ջուրն սնուցել.
ես այն հող ու ջուր սրտով եմ սիրել։ Հայրենյաց հարուստ է հողն, ջուրն անուշ, քանց օտար զարդ՝ քաղցր հայրենյացն փուշ...:
***
Հաջողությունն շատ հեղ երկնից շնորհք մ'է, բայց առանց երկրիս վրա աշխատելու՝ վերեն հաջողություն չիջներ։ Մանավանդ, թե հաջողությունն պատրաստ է իբրև զարև և զանձրև, բայց եթե ագարակն սերմանված չէ՝ ի՞նչ բուսցնեն երկնից՝ շող ու ցողն։
Եթե կարենայի եւ ուզենայի Նարեկացվոց թռուցիկ եւ հրաթափ լեզվով մը վիպասանել, գուցե քիչ մ’ավելի սիրտս կու զովանար, կու հանգչեր, բայց անշուշտ առ այժմ քիչերու հասկնալի պիտի ըլլայի եւ շատերու անօգուտ:
***
Մի ուրանար զերկիրդ և զազգդ սիրուն.
ծառն արմատով է ծառ՝ տունն հիմամբ է տուն։
***
Ազգային հիշատակարանք. անոնք են բնիկ նշանք հայրենյաց, անոնք են յուրաքանչյուր ազգի հայրենյաց ամենեն ազդու և զորավոր արձանագրությունք, միանգամայն և ամենեն սիրելի և սրտառուչ բաներ երկրիս վրա
***
Ճշմարիտ հայրենասիրությունն չէ ասուպ կամ փայլակ մը հանկարծ երևցող և անցնող, ոչ հուր մոլի և թափառիկ, և ոչ կայծակն անկուշտ այրող, լափող, այլ հանդարտ ջերմություն մը՝ հստակ լույսով, անըստգյուտ խղճով։
***
Թշնամուն ջախջախելու համար հարված և հանճար է պետք։
ՂԵՒՈՆԴ ԱԼԻՇԱՆ (1820-1901)
ՊԱՏՐԱՍՏԵՑ՝ Մ. Մ.
ՆՅՈՒԹԻ ԱՂԲՅՈՒՐ՝ WWW.YELAKET.AM
Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։