Քիմ Քարդաշյանն իր միլիոնավոր հետեւորդներին կոչ է անում աջակցել Հայաստանում փոքր բիզնեսին

Իրապատում-շոուի աստղ եւ հաջողակ գործարար Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերի իր միլիոնավոր հետեւորդներին կոչ է արել աջակցել փոքր բիզնեսը Հայաստանում՝ նվիրատվություն անելով Հայաստանին աջակցության հիմնադրամին։
«Դիտարկեք Հայաստանին աջակցության հիմնադրամին նվիրատվություն անելու հնարավորությունը՝ օգնություն ցուցաբերելու համար փոքր բիզնեսին COVID-19-ի դեմ պայքարում»,- գրել է Քարդաշյանը։ Հեռուստաաստղը նաեւ մի քանի ընկերության անուն է հրապարակել, որոնք հատկապես աջակցության կարիք ունեն։ Նրանց շարքում են հայկական թեմատիկայով շարֆեր արտադրող «Արտույտ» ընկերությունը, «Ռետրո» կաֆեն եւ այլն։
Մանրամասն այստեղ Kim Kardashian