Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Հուլիս / 2020 : 15-16

«Ադրբեջանը կարող է հրաժարվել Ղարաբաղի շուրջ բանակցություններից»․ Ալիև

Ադրբեջանը չի փոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում, քանի որ այն արդար է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի 6 հեռուստաալիքներին տված հարցազրույցում,- փոխանցում է Turan.az-ը։

 «Մեր դիրքորոշումը հիմնված է պատմական արդարության և միջազգային իրավունքի վրա: Հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Մենք թույլ չենք տա ստեղծել հայկական երկրորդ պետություն ադրբեջանական հողի վրա», - ասել է Ալիևը:

Նա քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին պասիվության համար: «ԵԱՀԿ Մինսկի խումբը չի արձագանքում ՀՀ վարչապետի հայտարարությանը, որ Ղարաբաղը Հայաստան է: Այս հայտարարությունը խաթարում է բանակցությունները և դրանք անիմաստ է դարձնում։ ԵԱՀԿ Մինսկի խումբը համարժեք պատասխան չտվեց ձևաչափը փոխելու Երևանի փորձերին՝ պահանջելով, որ Ադրբեջանը սկսի բանակցություններ Լեռնային Ղարաբաղի անջատողականների հետ:

Այսօր, փաստորեն, չկան բանակցություններ կարգավորման շուրջ։ Իմաստ չունի նաև Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը տեսախցիկների առջև: Սա պարզապես ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության իմիտացիա է: Եթե ​​բանակցությունները առարկայական չլինեն, մենք դրանց չենք մասնակցի», - շեշտեց Ալիևը:

Դիտվել է 122327անգամ
Վերջին լուրեր