Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Հուլիս / 2020 : 07-12

Ղևոնդ Ալիշյանի ծննդյան օրն էլ մոռացան. Ահա մանկուրտացման սկիզբը

Հուլիսի 6-ին լրացավ Հայր Ղևոնդ Ալիշյանի 200 ամյակը:

Չեմ ուզում այս տողերով որևէ գնահատական տալ նրան, ժամանակն արդեն կատարել է այդ ծանր պարտականությունը և շարունակում է կատարել: Փառք ու պատիվ հայ մշակույթի այն երախտավորներին, որոնք տքնաջան աշխատել են` Ալիշյանի ստեղծագործական կյանքը վերլուծելու, համակարգելու և լուսաբանելու համար:

Ցավոք սրտի, ինչպես ենթադրում էի ամիսներ առաջ, Հայաստանի Հանրապետության մշակույթի պատասխանատուները չնշեցին մեր ազգի հանճարեղ զավակի ծննդյան տոնը` 200 ամյակը:

Ներողություն, բայց, եթե անկախ Հայաստանում չի նշվում Ղևոնդ Ալիշյանի պես մարդու այսպիսի կարևոր տարեդարձը, ուրեմն մենք մշակույթի պատասխանատուներ չունենք, ուրմեն այն շենքը, որտեղ տարեկան մեծ գումանրեր են պտտվում, մանկուրտացվել է, և մենք իզուր ենք որևէ մեկից որևէ բան սպասում:

Ղևոնդ Ալիշյանը ավելին է քան գրողը, աշխարհագրագետը, թարգմանիչը, նա կերպար է, գաղափարախոսություն, որով պետք է սերունդներ դաստիարակվեն և հայրենիք զորացնեն:

Պետական որևէ պաշտոնյա, գոնե ֆեյսբուքյան գրառման մակարդակով, չհիշատակեց Ալիշյանին, մայրաքաղաքի որևէ փողոցում հիշատակող պաստառ չփակցվեց:

Դառնանք մյուսներին, ոչ մի հեռուստաալիք, նույնիսկ այնպիսնիները, որոնք ամբողջ օրը թունդ ազգային կենացների մակարդակով հաղորդումներ են վարում` ցեխ շպրտելով իշխանության վրա, գոնե մեկ րոպեանոց հոլովակով չհիշեցին այդքան կարևոր մարդու ծննդյան օրը:

Պատկերացրեք մի իրավիճակ, որ ռուսները չհիշատակեն Տոլստոյի, Դոստոևսկու, Գոգոլի ու Պուշկինի ծննդյան օրերը, պարսիկները մոռանան Ֆիրդուսուն ու Նիզամի Գյանջիևին, Վրացիները` Շոթա Ռուսթավելուն, գրողը տանի, նույնիսկ ադրբեջանցիներն իրենց հեքիաթներ հորինող պատմաբան Ախունդովին ու բանաստեղծ Սամեդ Վուրղունի ծննդյան օրը չէին մոռանա:

Ես շատ մեծ հույս ունեմ, որ մոտ ապագայում, երբ յուրաանչյուր մարդ զբաղվի իր գործով, մշակույթն այնաստիճան կարմատավորվի մեր հասարակության ուղեղներում և կունենանք մշակույթի այնպիսի նախարար, որը գոնե կամաչի, որ իր նախորդը չի նշել Ղևոնդ Ալիշյանի ծննդյան 200 ամյակը:

Գոնե կարելի էր պետական միջոցներով ճոխ հրատարակության արժանացնել նրա մոնումենալ երկերից մեկը: Ամոթ է, մեծ ամոթ, որ Մշակույթի նախարարությունում չեն զգում:

Ամոթով` Գևորգ Գյուլումյան

Դիտվել է 12162անգամ
Վերջին լուրեր