08 / Հուլիս / 2020 : 17-00

Օդեսայում տեղի է ունեցել «Տոլմայի փառատոն»

Ուկրաինական Օդեսա քաղաքում անցկացվել է Տոլմայի փառատոն։ Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Հուլիսի 5-ին Օդեսայի հայկական համայնքում անցկացվեց «Տոլմա» փառատոնը, որի ընթացքում ներկայացվեց սիրված ուտեստի 17 տեսակ՝ պատրաստված «Կանանց հանձնաժողովի» և «Մայրերի միության» անդամների կողմից:

Ուկրաինայի հայերի միության տեղեկատվության համաձայն, կազմակերպության կիրակնօրյա մանկապարտեզի սաները և Օդեսայի հայ երիտասարդական կազմակերպության ակտիվիստները կազմակերպել են նաեւ զվարճալի համերգային ծրագիր միջոցառման հյուրերի համար:

Պարբերականը նաեւ հիշեցնում է, որ հայկական խոհարարական ավանդույթների զարգացմանն ու պահպանմանը միտված միջոցառումների շրջանակներում Հայաստանում և հայ համայնքներում պարբերաբար անցկացվում է Տոլմայի փառատոն:

Ինչպես ավելի վաղ նշել Է Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, մենք հպարտանում ենք Ուկրաինայի հայերի մշակութային ու պատմական հարուստ ժառանգությամբ եւ հնարավոր ամեն ինչ անում ենք այն պահպանելու եւ հանրայնացնելու համար:

Դիտվել է 10469անգամ
Վերջին լուրեր