Վրաստանը սահմանը բացել է եվրոպական հինգ երկրների համար

Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ Վրաստանը 5 պետության համար բացում է սահմանները՝ առանց պայմանների: Այս մասին մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Իրակլի Չիքովանին:
5 հաջողակ երկրների շարքում են Գերմանիան, Ֆրանսիան, Լատվիան, Լիտվան և Էստոնիան:
Եվրամիությունն արդեն հուլիսի 1-ից բացել է սահմանները Վրաստանի համար. երկիրը հայտնվել է 15 ամենաանվտանգ երկրների շարքում, որոնց քաղաքացիները հնարավորություն ունեն նվազագույն խոչընդոտներով մուտք գործել Շենգենյան գոտի: