Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Ապրիլ / 2020 : 15-06

«Ով ականջ ունի, լսի, թե չէ ոտը քարին Ասույթներ». Խաչատուր Աբովյան 

 

Պատրաստեց՝ Մարիա Մարկոսյան 

- Հայոց ազգը արարած աշխարհքին հավիտյանս հավիտենից կարող է համարձակ ցույց տալ, թե ինչքա՛ն հոգի ունի, ինչքա՛ն կամաց զորություն, սրտի հաստատություն...

Հայոց ազգը անուն էլ ունի ու իրան հավատն ու լեզուն մինչև էս օրը իր արնի գնովը պահեց, հասցրեց, որ մեկ ազգ էլ ա էսպես օրինակ չունի։

- Ուսուցիչը պետք է կարողանա մատաղ սանի սրտում բորբոքել սրբազան և ազնիվ, կրոնական և բարոյական զգացմունքներ և օգնի նրան՝ ունենալու ճիշտ հայացք շրջապատի մասին և ըստ հնարին, լրիվ գաղափար այն մասին, ինչ ինքը անում է։ 

Նկար՝ տուն-թանգարան 

- Հազար անգամ թուքումուր, 
Բայց մեկ անգամ օրինակ տուր...

Շունչդ տուր, հոգիդ, բայց քո հայրենիք մի՜ տուր թշնամյաց։ 

Ապրել ու մեռնել հայրենիքի համար. ահա խնդիրը, որ իբրև նպատակ՝ ես ընտրել եմ ինձ համար իմ մանկության օրերից։

Ով ականջ ունի, լսի, թե չէ ոտը քարին կ առնի։ 

- Ա՛խ, լեզո՛ւն, լեզուն որ չըլլայ, մարդ ինչի՞ նման կ՛ըլլայ։ Ազգը պահողը, իրար հետ միացնողը լեզուն է ու հաւատքը։ Լեզուդ փոխէ՛, հաւատքդ ուրացի՛ր, ալ ի՞նչով կրնաս ըսել, թէ ո՞ր ազգէ՞ն ես։
Ձեզի կ՛ըսեմ, ձեզի, հայոց նորահաս երիտասարդներ, ձեր անունին մեռնիմ, ձեր արեւուն մատա՛ղ, տասը լեզու սորվեցէ՛ք, ձեր լեզուն, ձեր հաւատքը ամուր պահեցէ՛ք։ 

- Լեզուն, անշուշտ, ամենաազնիվ գործիքն է, որի միջոցով մի մարդ իր ներքին հոգեվիճակն է արտահայտում այլ մարդկանց՝ առանց որի անհատը, ոչ էլ մանավանդ ժողովուրդը ի վիճակի չէ մտքերն ու զգացմունքները հաղորդելու ուրիշներին, մանավանդ ավանդելու հաջորդ սերունդներին։

- Օշականի Լեզվի մեջ, ինչպես մաքուր հայելու մեջ ցոլանում է մի ազգի առանձնահատկությունը, նրա մշակույթը, մինչև անգամ նրա քաղաքական վիճակը։ 

- Առանց լեզվի ոչ անհատը, ոչ էլ ժողովուրդը ի վիճակի չեն իրենց մտքերն ու զգացմունքները հաղորդել ուրիշներին և հատկապես ապագա սերնդին։ 

- Լեզուն, անշուշտ, ամենաազնիվ գործիքն է, որի միջոցով մի մարդ իր ներքին հոգեվիճակն է արտահայտում այլ մարդկանց՝ առանց որի անհատը, ոչ էլ մանավանդ ժողովուրդը ի վիճակի չէ մտքերն ու զգացմունքները հաղորդելու ուրիշներին, մանավանդ ավանդելու հաջորդ սերունդներին։

Նկարները՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի էջից

Author's cover photo
Ամսաթիվ 04 / Ապրիլ / 2020 : 15-06
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 151319անգամ
Վերջին լուրեր