Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հուլիս / 2020 : 12-10

Իտալիան փակում է իր սահմանը 13 երկրների, այդ թվում Հայաստանի համար

Իտալիայի կառավարությունը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արգելել է 13 երկրներից ժամանող մարդկանց մուտքն Իտալիա։ Այս մասին հայտնում Փաստինֆոն հղում անելով Ռոյթերսին։

Երկրների ցանկը կազմել է Իտալիայի առողջապահության նախարարությունը։ Այդ երկրներն են՝ Հայաստանը, Բահրեինը, Բանգլադեշը, Բրազիլիան, Բոսնիա և Հերցեգովինան, Չիլին, Քուվեյթը, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան, Օմանը, Պանաման, Պերուն և Դոմինիկյան Հանրապետությունը։

Իտալիա մուտք գործելու արգելքը տարածվում է ցանկացած մարդու վրա, ով վերջին 14 օրերի ընթացքում մնացել կամ ճամփորդել է ցանկում ընդգրկված երկրներից որևէ մեկում։

Մյուս երկրներից Իտալիա ժամանողներն էլ պարտադիր կերպով պետք է 14-օրյա կարանտին անցնեն։

«Ամբողջ աշխարհում համավարակն իր ամենադաժան փուլում է։ Մենք չենք կարող վատնել վերջին ամիսներին իտալացիների կատարած զոհողությունները»,-ասել է Իտալիայի առողջապահության նախարարը։

Իտալիայում այս ամբողջ ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 242 363 դեպք, 34 926 մարդ մահացել է։

Դիտվել է 20353անգամ
Վերջին լուրեր