Զելենսկին վաճառել է տունն ու պետական նստավայր տեղափոխվել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վաճառել է իր տունը և այժմ երկրի ղեկավարն ընտանիքի հետ բնակություն կհաստատի «Կոնչա Զասպա» պետական նստավայրում:
Ինչպես հայտնում է eadaily.com-ը, Զելենսկու գրասենյակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նախագահը վաճառքն իրականացրել է 2020 թվականի հուլիսի 7-ին և նախագահը սեփականության հետ կապված էական փոփոխությունների մասին տեղեկացրել է Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել էր, որ օրենք է խախտել։ Նա հայտարարել էր, որ ունեցվածքում տեղի ունեցած էական փոփոխություների մասին ժամանակին չէր տեղեկացրել։