10 / Հուլիս / 2020 : 16-28

Վրաստանը բաց է 18 երկրի համար

Վրաստանի կառավարությունը շարունակում է հրապարակել այն երկրների ցանկը, որոնց համար Վրաստանն արդեն բաց  է,- գրում է regionmonitor-ը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ  թույլատրվել է  Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի  քաղաքացիություն կամ  կեցության իրավունք ունեցող անձանց մուտքը երկիր: Նրանք կարող են Վրաստան հասնել ուղիղ ավիաչվերթներով:

Վրաստանի կառավարությունը թույլատրել է նաև  եվրոպական 13 երկրների քաղաքացիների ու ռեզիդենտների մուտքը, սակայն նրանց համար 14-օրյա կարանտինը պարտադիր կլինի: Ցանկում են` Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները,  Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Հունաստանը, Շվեդիան, Խորվաթիան, Իտալիան, Կիպրոսը, Սլովենիան, Իսլանդիան:

Վրաստան ժամանելուց առաջ եվրոպացիները պետք է հատուկ ձևաթուղթ լրացնեն, որտեղ նշելու են վերջին 2 շաբաթվա ուղևորությունների մասին և կոնտակտային տվյալներ:

Արդեն բանակցություններ են տարվում եվրոպական ավիափոխադրողների հետ` ավիահաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ: Կառավարության արձանագրության մեջ ասվում է, որ նշված երկրների ցանկը պարբերաբար համալրվելու է:

Պարտադիր կարանտինն ուժի մեջ է մնում նաև հայրենիք վերադարձող` Վրաստանի քաղաքացիների համար:

Հստակեցված է նաև գործնական այցելություններիöö կարգը: Գործարարը ցանկացած երկրից կարող է Վրաստան գալ` վճարելով 2 շաբաթվա կարանտինի կամ երկու շաբաթվա ընթացքում 72 ժամը մեկ PCR թեստի անելու արժեքը:

Դիտվել է 20058անգամ
Վերջին լուրեր