10 / Հուլիս / 2020 : 19-53

Թրամփը քննադատել է հեռավար ուսուցումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հորդորել Է դպրոցները բացել առաջիկա ուսումնական տարում եւ քննադատել հեռավար ուսուցումը՝ այն համարելով «ահավոր»՝ առերես ուսուցման համեմատությամբ:

«Այժմ, երբ մենք դրա վկաներն ենք դարձել մեծ մասշտաբներով եւ այդ մասին գիտենք ոչ թե լսելով, վիրտուալ ուսուցումն ահավոր Է՝ դպրոցում կամ մասնաշենքում ուսուցման համեմատությամբ: Դրանք ընդհանրապես չի՛ կարելի համեմատել: Դպրոցները պետք Է բացվեն աշնանը: Եթե դրանք չբացվեն, ապա ինչո՞ւ Է դաշնային կառավարությունը ֆինանսավորում տալու: Նա դա չի՛ տա»,-Twitter-ում գրել Է Թրամփը:

Դպրոցները գործնականում ԱՄՆ-ի ամբողջ տարածքում փակվել են մարտին, եւ ճնշող մեծամասնությունն այդպես Էլ փակ Է մնացել մինչեւ ուսումնական տարվա վերջը: Արդյոք ուսումնական հաստատությունները կբացվեն նոր ուսումնական տարում կամ կշարունակվի հեռավար ուսուցումը, առայժմ հայտնի չԷ: Դպրոցական հաստատությունները բացելու մասին որոշումը կրթության պետական համակարգում ընդունվում Է առանձին նահանգների օկրուգների մակարդակով: Մասնավոր դպրոցները եւ բուհերը որոշումն ընդունում են ինքնուրույն, բայց նաեւ պետք Է գործեն նահանգների գործող կանոնների եւ պահանջների շրջանակներում: Հուլիսի 7-ին Թրամփը հայտարարել Է, որ նահանգապետերի վրա ճնշում Է գործադրելու դպրոցները բացելու հարցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Դիտվել է 11564անգամ
Վերջին լուրեր