Հարսանեկան քողի գաղտնիքը․ իրականում ինչի համար է հարսի քողը
Ամուսնական քող կրելու երևույթը հայտնի էր դեռ Հին Հռոմում, որտեղ կանայք ծածկվում էին ոտքից գլուխ: Այդ ժամանակաշրջանում տղայի ծնողները թույլ չէին տալիս նրան տեսնել իր հարսնացուին մինչև հարսանիքը, քանի որ հնարավոր էր, որ փեսան, չհամակրելով իր ապագա հարսնացուին՝ հրաժարվեր նրա հետ ամուսնանալու մտքից:
Միայն հանդիսության ավարտից հետո փեսացուն իրավունք ուներ բարձրացնելու հարսի քողը և առաջին անգամ տեսնելու նրան: Նախկինում մարդիկ համոզված էին, որ քողը պաշտպանում է հարսին չար ոգիներից:
Նրանք հավատում էին, որ չար ոգիները հարսին կարող են գողանալ եկեղեցի գնալուց այդ իսկ պատճառով էլ քողարկել են հարսի դեմքը: Հարսը իր քողը դեմքից հանում էր միայն արարողության ավարտից հետո:
Քողի սպիտակ գույնը խորհրդանշել է հարսի մաքրությունը: Հարսանեկան արարողության ավարտին անցկացվում է նաև քողի հանման արարողությունը: Յուրաքանչյուր երկրում այս արարողությունը տարբերվում է, սակայն նշանակությունը ամենուր նույնն է՝ աղջիկը հրաժեշտ է տալիս իր անհոգ աղջկական կյանքին և փոխում է այն ամուսնական և ավելի հասուն կյանքով:
Մի քանի երկրներում, ըստ ավանդույթի, հարսի քողը հանում է փեսան, որը նշանակում է, որ հարսը հնազանդվում է փեսային: Սակայն եթե հարսը ցանկանում է լինել փեսայի հետ հավասար, ապա քողը ինքն է իր գլխից հանում:
Ներկայիս քողի տեսքը բավականին տարբերվում է ավելի վաղ օգտագործվող քողերից: Այն ուներ մեծ և հաստ կտորի տեսք, որը չէր թափանցում և ձգվում էր մինչև գետին: