13 / Հուլիս / 2020 : 20-49

 
Վրաստանի նախագահը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին առճակատման առթիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշբվիլին մտահոգություն է հայտնել հուլիսի 12-13-ին հայ-ադրբեջանական սահմանին առճակատման առթիվ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի նախագահի պաշտոնական կայքից։

«Այսօր, երբ կռվում ենք անտեսանելի թշնամու դեմ, միջազգային համերաշխությունն ու համաշխարհային կայունության պահպանումը հույժ կարևոր են։ Մեր տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր է Վրաստանի, ինչպես նաև մեր երկու բարեկամ ու գործընկեր երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի հետագա զարգացման ու բարգավաճման համար։

Նախագահը հույս ունի, որ ժամանակին անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկվեն և իրավիճակի հետագա էսկալացիայից կխուսափվի խաղաղ բանակցությունների միջոցով», – նշված է հաղորդագրությունում։

Դիտվել է 11843անգամ
Վերջին լուրեր