Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Հուլիս / 2020 : 16-40

Կիպրոսի խորհրդարանի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի սահմանի վրա

Կիպրոսի Հանրապետության  Ներկայացուցիչների Պալատի պատգամավոր Կոնստանտինոս Էֆտաթյոն դատապարել  է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի սահմանի, մասնավորապեսն,  քաղաքացիական և ոչ ռազմական նշանակության օբյեկտների վրա։ Պատգամավորը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումը Հայաստանի սահմանից ներս քաղաքացիական բնակչության և ոչ ռազմական օբյեկտների վրա։ Մենք խաղաղության, ազատության, կայունության և միջազգային իրավունքի գերակայության կողմնակիցն ենք»,- գրել է նա։

Դիտվել է 14883անգամ
Վերջին լուրեր