Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է ադրբեջանական ուժերին աջակցելու պատրաստականության մասին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուսուլի Աքարը հայտարարել է Ադրբեջանին լիակատար աջակցության մասին Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցող բախումներում:
Թուրք նախարարի խոսքով՝ իր երկրի պաշտպանության նախարարությունը կշարունակի հնարավոր օգնություն և աջակցություն տրամադրել Ադրբեջանի Զինուժին Հայաստանի դեմ գործողություններում:
«Մենք կլինենք Ադրբեջանի Զինուժի կողքին, կաջակցենք մեր եղբայրներին՝ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի համաձայն»,- նախարարի խոսքտը մեջբերել է «Անադոլու» գործակալությունը: