14 / Հուլիս / 2020 : 20-35

 

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է ադրբեջանական ուժերին աջակցելու պատրաստականության մասին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուսուլի Աքարը հայտարարել է Ադրբեջանին լիակատար աջակցության մասին Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցող բախումներում:

Թուրք նախարարի խոսքով՝ իր երկրի պաշտպանության նախարարությունը կշարունակի հնարավոր օգնություն և աջակցություն տրամադրել Ադրբեջանի Զինուժին Հայաստանի դեմ գործողություններում:

«Մենք կլինենք Ադրբեջանի Զինուժի կողքին, կաջակցենք մեր եղբայրներին՝ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի համաձայն»,- նախարարի խոսքտը մեջբերել է «Անադոլու» գործակալությունը:

Դիտվել է 128449անգամ
Վերջին լուրեր