«Բայց մեկ է, կուլ չես գնա, Կմնաս նրանց կոկորդում». Համո Սահյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ «ՏԱՎՈՒՇԻ ՕՐԱԳԻՐ» ԷՋԻՑ
Եվ նորից թափառ մի ցեղ
Մեզ մեզնից խլել է ուզում,
Մեր ազնիվ արյունը տաք
Թեյի տեղ խմել է ուզում:
Մեր արտը դարձնել արոտ,
Մեր վիզը ծռել է ուզում:
Էհ, թող գա, թե մեղքերի
Ճահճի մեջ խրվել է ուզում:
***
Վխտում են շուրջդ նորից,
Քեզ նորից ոխով հոտոտում,
Մեղքեր են փնտրում քո մեջ
Եվ անմեղ հոգիդ հոշոտում:
Կուլ տալ են հանդգնում քեզ,
Ոռնում են, անվերջ հոխորտում…
Բայց մեկ է, կուլ չես գնա,
Կմնաս նրանց կոկորդում:
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։