05 / Ապրիլ / 2020 : 17-38

Ռոնալդուն կդառնա 1 միլիարդ եվրո վաստակած առաջին ֆուտբոլիստը

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» 35-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կդառնա կարիերայի ընթացքում 1 միլիարդ եվրո վաստակած առաջին ֆուտբոլիստը, հաղորդում է Forbes-ը։  

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով աշխատավարձի 20 միլիոն եվրոյի կրճատումը եւս չի խանգարի Ռոնալդուին անցնել 1 միլիարդի սահմանը։ Այս տարի նրա ընդհանուր եկամուտը աշխատավարձից, բոնուսներից, գովազդային պայմանագրերից կկազմի 91 միլիոն եվրո։

Մարզիկներից 1 միլիարդ եվրոյից շատ կարիերայի ընթացքում վաստակել են ամերիկացի գոլֆիստ Թայգեր Վուդսը (2009թ․), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը (2015թ․) եւ ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը (արդեն կարիերան ավարտելուց հետո՝ 2015թ․)։

Դիտվել է 8026անգամ
Վերջին լուրեր