16 / Հուլիս / 2020 : 15-49

Ադրբեջանի ԱԳ նախարար է նշանակվել Ջեյհուն Բայրամովը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշմամբ Ջեյհուն Բայրամովը նշանակվել է երկրի Արտաքին գործերի նախարար՝ փոխարինելով Էլմար Մամեդյարովին:

Բայրամովը մինչ այդ զբաղեցնում էր Կրթության նախարարի պաշտոնը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնից ազատել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին: Ալիևը արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի երկրի կրթության նախարար Ջեյհուն Բայրամովը:

Մամեդյարովը Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան կոշտ քննադատության էր ենթարկել: Ալիևը նախարարների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես ասել էր, որ հուլիսի 12-ին չի կարողացել գտնել Էլմար Մամեդյարովին:

Դիտվել է 13866անգամ
Վերջին լուրեր