17 / Հուլիս / 2020 : 15-14

Լոնդոնում լարված վիճակ է. հայերը պաշտպանում են ՀՀ դեսպանատունը ադրբեջանցիներից. տեսանյութ

Տեսանյութում երևում է՝ փողոցի մի կողմում ադրբեջանցիներն են, մյուսում՝ եռագույնով հայերը։

Ադրբեջանցիները «պաշարել են» Լոնդոնի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող ՀՀ դեսպանատունը։

Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել.

«Ո՞վ կա Քենսինգթոնում. խնդրում եմ, միացեք»։

Տեսանյութում երևում է՝ փողոցի մի կողմում ադրբեջանցիներն են, մյուսում՝ եռագույներով հայեր։ Ադրբեջանցիները վանկարկում են «Մենք խաղաղություն ենք ուզում» (We want peace):

Սրբազանը մեկնաբանում է Քենսինգթոնում կատարվող իրադարձությունները.

«Սա էլ մեր կռիվն է։ Ոչխարները ձախ կողմում են, իսկ մենք մեր դեսպանատունն ենք պաշտպանում, մնացածը՝ պաշտոնական տեղեկատվությամբ»,- ասում է սրբազանն ու հավելում, որ ադրբեջանցիների «բողոքի ակցիային» նաև թուրքերն են միացել։

Դիտվել է 464979անգամ
Վերջին լուրեր