17 / Հուլիս / 2020 : 15-49

Ճիշտը հայ ժողովրդի կողմում է, երբեք չի ստացվելու Հայաստանի հետ ուժի լեզվով խոսել. Թինա Կանդելակի

Հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին թվիթերյան իր էջում գրառում է արել.

«Հայտնի է, որ իմ երակներով հոսում է նաև հայկական արյուն: Ինձ համար միևնույնը չէ Հայաաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը: Մի ժողովրդի, ում բաժին են հասել մեծ թվով փորձություններ, այդ թվում՝ ցեղասպանություն Օսմանյան կայսրության կողմից:

 

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին բախումների ժամանակ մարդիկ են մահանում: Ռմբակոծություն, դիվերսիա, հրաձգություն մեծ տրամաչափի զինատեսակներից: Իսկ Բաքվում ցույցեր են ընթանում հանուն պատերազմի: Հանուն պատերազմի:

Կարծես թե ճիշտ պահն է ասելու, որ պատմությունը դաս չի լինում, սակայն դա այդպես չէ: Պատմությունը սովորեցնում է, որ հայ ժողովուրդը չի կոտրվել նույնիսկ այն ժամանակ, երբ իր գոյությունը վտանգված է եղել: Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել հակամարտությունն ու սպանությունները: Երկար դարերի ընթացքում պետք էր գիտակցել, որ Հայաստանի հետ ուժի լեզվով խոսել հնարավոր չէ, չի ստացվելու երբեք:

Յուրաքանչյուր մարդ, ում երակներով գոնե մի քիչ հայկական արյուն է հոսում, կկանգնի այդ ժողովրդի պաշտպանությանը, քանի որ ճիշտը հայ ժողովրդի կողմում է»:

Դիտվել է 32399անգամ
Վերջին լուրեր