Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Հուլիս / 2020 : 10-29

 
Ադրբեջանցիներն այնքան չեն սիրում իրենց հայրենիքը, որպեսզի պատրաստ լինեն մահանալ դրա համար. Լապշին

Երեկ հայրենասիրաբար տրամադրված ադրբեջանցիները ի նշան հայ-ադրբջեանական սահմանին ռազմական գործողությունների դեմ բողոքի…  կարծում եք կամավորակա՞ն են գրվել: Նման բան նրանց մտքով անգամ չի անցել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

«Նրանք այդքան չեն սիրում իրենց հայրենիքը, որ հանուն նրա մահանան: Նրանք շուկայում հայերից գնել են հայկական ծիրանը եւ հենց տեղում ոտքերով տրորել: Հայերը այդ քայլին հետաքրքիր ձեւով են արձագանքել եւ շարունակել են զեղչ կիրառել տրորման համար գնվող ծիրանի մեծածախ գնման դեպքում: Բայց ադրբեջանցիների փողերը վերջացել են:

Ես ալիեւցիների համար ավելի լավ առաջարկ ունեմ: Սիրելի ադրբեջանցիներ, ես պատրաստ եմ կազմակերպել իմ լուսանկարների վաճառքը, դուք կարող եք ինձնից դրանք գնել ու ոտքի տակ տրորել, այրել, անգամ ուտել: Ի՞նչ կասեք: Կստացվի փոքրի հրեա-ադրբեջանական բիզնես: Այն ձեզ համար կլինի հայրենասիրություն, իսկ աղքատ հրեային մի քիչ փող բաժին կհասնի»,-հեգնանքով նշել է Լապշինը:

Դիտվել է 128229անգամ
Վերջին լուրեր