Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Հուլիս / 2020 : 11-58

Էստոնական հեռուստաալիքը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ծավալուն ռեպորտաժ է պատրաստել դեսպանի մասնակցությամբ

Հուլիսի 17-ին Էստոնիայի  հանրային հեռուստաընկերությունը նորությունների գլխավոր թողարկմանը ծավալուն ռեպորտաժով Էստոնայում  ՀՀ  դեսպան Տիգրան Մկրտչյանի մեկնաբանություններով անդրադարձել է ՀՀ պետական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, ՀՀ ռազմավարական օբյեկտները թիրախավորելու Ադրբեջանի սպառնալիքներին, Բաքվում տեղի ունեցած ցույցերի ընթացքում հակահայկական կոչերին։

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի սղագրության էստոներենից թարգմանությունը․

«Ադրբեջանը սպառնացել է հարձակվել Հայաստանի մայրաքաղաք Երևանից ոչ հեռու գտնվող Մեծամորի ատոմակայանի վրա, եթե հայկական հրետանային ուժը հարվածի Ադրբեջանի որևէ ռազմավարական թիրախի։

Էստոնիայում ՀՀ Դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ նման սպառնալիքները բացարձակապես անընդունելի են:

Ըստ Տիգրան Մկրտչյանի, բախումներն այս պահին ընթանում են ՀՀ պետական սահմանին են, սակայն Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտութան ոչ թե խաղաղ, այլ ուժի միջոցով լուծելն է: Ըստ ՀՀ դեսպանի, դա անհնար է:


Դեսպան Մկրտչյան․ «Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մեծ պատերազմ է եղել, մոտ երեսուն հազար մարդ է զոհվել բոլոր կողմերից` Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Ադրբեջանից։ Այսպես թե այնպես, յուրաքանչյուր հակամարտությունից հետո մենք պետք է վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ. սա այլընտրանք չունի»։
Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնանկ արեց երկրի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին՝ Հայաստանի հետ, իր կարծիքով, «անիմաստ բանակցությունների» համար:

Ըստ ՀՀ դեսպանի, դա էլ հավանաբար Ալիևի ագրեսիվ հռետորաբանության տրամաբանական շարունակությունն է:
Դեսպան Մկրտչյան «Մենք Բաքվում տեղի ունեցած ցույցի ականատես եղանք, որտեղ գոռում էին «մա՛հ հայերին», հնչում էին բոլոր տեսակ հայատյաց և հակահայ կոչեր։ Դա շատ մտահոգիչ էր, և ցույցը միայն ցրվեց, երբ այն սկսեց հակաիշխանական երանգ ստանալ»։


ՀՀ դեսպանը հիշեցնում է, որ ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահները տարիներ շարունակ սեղանին է դնում երկու երկրների միջև խաղաղության հաստատման իր առաջարկությունները: Հայաստանը համաձայնում է այդ առաջարկների հիման վրա առաջ ընթանալ, բայց Ադրբեջանը մինչ օրս անտեսում է դրանք:


Դեսպանը հերքում է շահարկումները, որ Ադրբեջանում հայկական հակամարտության ստվերում Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմն է, որը կարծես նման ստվերային պատերազմ է՝ ինչպիսին Սիրիայում կամ Լիբիայում:
Ըստ Մկրտչյանի, Ռուսաստանն իրականացնում է միջնորդական առաքելություն և Հայաստանին այս բախումների ընթացքում ռազմական տեխնիկայով կամ որևէ այլ միակողմանի եղանակով չի աջակցել: Սակայն, դեսպան Մկրտչյանը գտնում է, որ Թուրքիայի պահվածքն անընունելի է:


Դեսպան Մկրտչյան․ «Թուրքիան իր աներկբա և բացարձակ աջակցությունն է ցուցաբերել Ադրբեջանին, և նա միջազգային հանրության այն փոքրաթիվ անդամներից մեկն է, որ իրավիճակը լիցքաթափելու և Ադրբեջանին ավելի կառուցողական ու խաղաղ դաշտ բերելու կոչ անելու փոխարեն կրակի վրա յուղ է լցնում։


Ըստ Մկրտչյանի, նման պահվածքը անթույլատրելի է Թուրքիայի՝ իբրև ՆԱՏՕ-ի անդամ երկրի համար:
Դժբախտաբար, մեր հաղորդմանը չհաջողվեց մեկնաբանություն ստանալ Ադրբեջանի դեսպանի կողմից:

Սակայն, ըստ Ադրբեջանի դեսպանատան կայքում տեղադրված նյութերի, այս անգամ «Հայաստանի հակամարտությունը Ադրբեջանի դեմ համարում է Հայաստանի ագրեսիայի շարունակությունը»:

 

Դիտվել է 23614անգամ
Վերջին լուրեր