18 / Հուլիս / 2020 : 14-12

Հասարակությունը 30 տարվա մեջ ,ցավոք սրտի, չի հասկացել՝ ինչ տեղի ունեցավ 1988 թվականին

«Ազգային գույներ» հաղորդման շրջանակներում, այն հարցին, թե ինչպի՞սի Հայաստան է պատկերացնում կամ երազում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, օրինակ, 5 կամ 100 տարի անց, վերջինս պատասխանել էր․

–Երազելը շատ լավ բան է, բայց, ճիշտն ասած, քիչ եմ երազում, փորձում եմ ավելի շատ գործնական ուղղությամբ ընթանալ:
«Արմաթների» շնորհիվ ամեն գյուղում կարող է լինել 3-4 տեխնոլոգիական ընկերություն:
Երազում եմ, որ մեր գյուղացուն հասանելի լինեն բոլոր հնարավորությունները, որ հասանելի են քաղաքացուն՝ մշակութային, սպորտային, տեխնոլոգիական, կրթական:
Հավասարաչափ Հայաստան եմ պատկերացնում, որ Հայրենիքը բոլորը պատրաստ են պաշտպանել , և դա քննարկամն առարկա չէ, ինչը այսօր կա Հայաստանում , և դա շատ ամոթալի է: Հայրենիքը պաշտպանելը բնական երևույթ պիտի լինի, իսկ այն մարդը, ում համար դա քննարկաման առարկա կարող է լինել, պիտի Հայաստանը լքի, գնա դա քննարկի Անգլիայում, Ռուսաստանում կամ որևէ այլ տեղ:

–1988 թվականից ակտիվ եք նաև ազգային-քաղաքական ոլորտում: Պարզապես, այդ ժամանակ քաղաքական գործողությունների ճնշող մասը ազգային էր, իսկ հիմա հակառակն է՝ ազգայինն են վերածում քաղաքականի: Պատմեք 1988 թվականից հետո տեղի ունեցող իրադարձությունների մասին: Եթե, ըստ Ձեզ, փոխելու բաներ կային, ի՞նչը կփոխեիք, որ ամեն ինչ ուղիղ գնար:

– Տղաներին հետ կբերեի: Գիտեք՝ հասարակությունը 30 տարվա մեջ ,ցավոք սրտի, չի հասկացել ՝ ինչ տեղի ունեցավ 1988 թվականին:

Իսկ իրականում ի՞նչ տեղի ունեցավ: Խորհրդային ազգային անվտանգությության մարմինները որոշել էին կազմաքանդել Խորհրդային միությունը, ազատվել կողքի մանր- մունր երկրներից, հասարակությանը տանել դեպի կապիտալիզմ՝ իրենց իշխանությունը ֆինանսական հզորության վերածելու: Անգամ հիմա Ռուսաստանի օլիգարխների 90 տոկոսը ԿԳԲ նախկին աշխատակիցներ են, նախագահն էլ հետը: Եվ իրականում հենց այդ գործընթացն էլ գնում էր: Նրանք դիտարկում էին այն թույլ կետերը , որ յուրաքանչյուր հանրապետություն ուներ, դրանք բորբոքելով ՝ ուզում էին կազմաքանդել Խորհրդային միությունը:

Այսինքն ՝ կազմաքանդման գործընթաց էր: Մեզ մետ իհարկե փորձարկում էին: Սկսեցին էկոլոգիայից և տեսան, որ լավ չիր ստացվում: Իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խնդիրն էլ միշտ ակտուալ էր, և ներսից կրակը միշտ վառվում էր, կային մարդիկ , որ այն միշտ վառ էին պահում: Այսինքն ՝ հաջորդը Լեռնային Ղարաբաղի խնդիրն էր: Այն մարդիկ, որ կրակը վառ էին պահում , դուրս եկան ասպարեզ և այդ ժամանակ վերամիավորման իրական շարժում սկսվեց: Տեսնելով, որ այդ շարժումը իրենց համար բարենպաստ չէ, քանի որ այդ շարժումը կառուցողական էր, ոչ թե կազմաքանդման, պետանվտանգությունը հեռացրեց այդ մարդկանց՝ իշխանության բերելով «Ղարաբաղ կոմիտե» կոչեցյալ խմբին՝ հետագայում ՀՀՇ, որոնք էլ գնացին Հայաստանի միության կազմաքանդման ուղղությամբ: Դեկտեմբերի մեկին մեզ հաջողվեց վերամիավորում իրականացնել , վերջերս էլ 30-ամյակն էր: Անգամ այդ վերամիավորումը նրանք կազմաքանդեցին:

Հայաստանի Անկախության հռչակագրում նշված է, որ սա հիմնվում է վերամիավորման որոշման վրա: Այսինքն ՝ մենք վերամիավորված ենք անկախացել, մեզ ճանաչել են վերամիավորված: Բայց կազմաքանդման մոլուցքով այդ իշխանությունները, քանի որ վախկոտ էին և վախենում էին, որ Ղարաբաղում պարտությունը կբերի իրենց իօշխանության կորուստին, ստիպեցին Լեռնային Ղարաբաղին անցկացնել հանրաքվե, անկախանա: Բայց իրականում արցախցիները անկախացան Հայաստանից, հետագայում էլ ՀԽՍՀ տարածքում անցկացրին Հայաստանի անկախության հանրաքվե: Եվ այդ երկու միջոցառումները խոշորագույն պրովոկացիաներն ու դիվերսիաներն էին հայ ազգի նկատմամբ:

Եվ այսպես ստացվեց այսօրվա իրավիճակը: Մենք այն ժամանակներից պայքարում էինք դրա դեմ, որովհետև հասկանում էինք , որ այդ պայմաններում Լեռնային Ղարաբաղը փորձել են օգտագործել Հայաստանի դեմ:

Շարունակելի․․․

Author's cover photo
Ամսաթիվ 18 / Հուլիս / 2020 : 14-12
Հրապարակման հեղինակ՝ Անուշ Զոհրաբյան

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

Դիտվել է 179852անգամ
Վերջին լուրեր