18 / Հուլիս / 2020 : 15-09

Հայերը բողոքի ակցիա են անում Մյունխենում. ադրբեջանցիները փորձում են սադրել (տեսանյութ)

Գերմանիայի Մյունխեն քաղաքի հրապարակում հայերը բողոքի ակցիա են անում ադրբեջանական ագրեսիայի դեմ։

Ցույցի ժամանակ անգլերենով ելույթ ունեցավ ՀՅԴ հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Սերժ Տեր-Հակոբյանը, ցույցին մասնակցում են նաեւ Հայ ուսանողական կազմակերպությունը:

Հայ երիտասարդները վանկարկում են. «Մենք խաղաղություն ենք ուզում առանց զենքերի»:

Հավաքվածները, ովքեր Հայաստանի դրոշներով եւ պաստառներով էին եկել, երգեցին «Թռչեի մտքով տուն» երգը: Նշենք, որ հրապարակում կան նաեւ ադրբեջանցիներ, որոնք փորձում են իրենց գոռում-գոչյուններով խլացնել հայ երիտասարդների երգի ձայնը:

Մի պահ էլ նրանք ցանկացան սադրել ցույցի մասնակիցներին,սակայն գերմանացի ոստիկանները չթույլատրեցին:

Հիշեցնենք, որ երեկ էլ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքաք Լոնդոնում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները փորձել են ցույց կազմակերպել ՀՀ դեսպանատան մոտ և գրոհել ՀՀ դեսպանատան վրա, սակայն հայ համայնքի ներկայացուցիչները պատ են կազմել՝ պաշտպանելով դեսպանատունը։ Նրանց միջեւ մի փոքր ընդհարում է տեղի ունեցել:

 

Դիտվել է 35104անգամ
Վերջին լուրեր