20 / Հուլիս / 2020 : 09-42

 

Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան տարածքից նետված քարը վիրավորել է ցուցարար հայ աղջկան

Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան տարածքից նետված քարը վիրավորել է հայ աղջկան, ով մասնակցում էր Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայ համայնքի ցույցին։ 

Նախատեսվածից ավելի երիտասարդներ էին հավաքվել Ադրբեջանի դեսպանության դիմաց` իրենց բողոքը հայտնելու Ադրբեջանի սադրիչ գործողությունների դեմ: Հայկական կողմը հոլանդական ոստիկանությանը նախօրոք  ծանուցել էր  հանրահավաքի ծրագրի մասին։

Այս անգամ ևս ադրբեջանական կողմը դավադրություն էր կազմակերպել` փորձելով լարվածությունը տեղափոխել հայ-նիդերլանդական դաշտ և բախում հայերի ու ադրբեջանցիների միջև: Ամեն  բան ծրագրված էր ի սկզբանե` վիժեցնելու հայերի բողոքի ձայնը:

Դեսպանատան շենքը «պաշտպանող» ճաղավանդակների շուրջբոլորը փակցվել էին հայկական «ագրեսիան» դատապարտող,  «Ղարաբաղը Ադրբեջանին է»  և  նմանաբովանդակ հրահրող պաստառներ։ Դավադրության մյուս բաղադրամասը` աջակցող ադրբեջանցիներին դեսպանության ճաղավանդակների ներսում, այլ խոսքով՝ դեսպանության տարածքում պահելն էր։

 

Դիտվել է 31636անգամ
Վերջին լուրեր