Ալեքսանդր Լուկաշենկոն չի հոսպիտալացվել. խոսնակը` նրա առողջական վիճակի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամլո խոսնակ Նատալյա Էյսմոնտը հերքել է նրա հոսպիտալացման մասին լուրերը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Էյսմոնտն այդպես է պատասխանել որոշ Telegram-ալիքներում տարածված տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքին: Տարածված տեղեկության համաձայն՝ Բելառուսի նախագահի մոտ հիպերտոնիկ ճգնաժամ է եղել, և նա հոսպիտալացվել է:
Հաղորդվող լուրերի համաձայն՝ Լուկաշենկոյի ինքնազգացողությունը վատթարացել է Մինսկում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպումից մեկ ժամ անց:
Լուկաշենկոն ուրբաթ առաջին անգամ անձամբ հանդիպել է Միշուստինի հետ, որը մասնակցում էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: