20 / Հուլիս / 2020 : 09-56

Ալեքսանդր Լուկաշենկոն չի հոսպիտալացվել. խոսնակը` նրա առողջական վիճակի մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամլո խոսնակ Նատալյա Էյսմոնտը հերքել է նրա հոսպիտալացման մասին լուրերը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Էյսմոնտն այդպես է պատասխանել որոշ Telegram-ալիքներում տարածված տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքին: Տարածված տեղեկության համաձայն՝ Բելառուսի նախագահի մոտ հիպերտոնիկ ճգնաժամ է եղել, և նա հոսպիտալացվել է:

Հաղորդվող լուրերի համաձայն՝ Լուկաշենկոյի ինքնազգացողությունը վատթարացել է Մինսկում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպումից մեկ ժամ անց:  

Լուկաշենկոն ուրբաթ առաջին անգամ անձամբ հանդիպել է Միշուստինի հետ, որը մասնակցում էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: 

Դիտվել է 29694անգամ
Վերջին լուրեր