20 / Հուլիս / 2020 : 16-50

Ձուկը «թռնում» է Մոլդովայի պաշտպանության նախարարի դեմքին (Տեսանյութ)

Զորավարժությունների ժամանակ ձուկը թռնում է Մոլդովայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Պինզարի դեմքին: Տեսանյութը հրապարակել է Ալեքսանդր Պինզարի ֆեյսբուքյան իր էջում:

Կադրերում երևում է, թե ինչպես է Պինզարը երթևեկում ջրային զրահամեքենայով, և այդ պահին ջրից դուրս ցատկած ձուկը հարվածում է նախարարի դեմքին, այնուհետև ընկնում զրահամեքենայի մեջ։

Տեսանյութի վերնագրում նախարարը նշել է, որ միջադեպն իր համար հաճելի և զվարճալի էր․ «Ես ձկնորսության մեծ երկրպագու չեմ, բայց բոլոր ձկնորսներին մաղթում եմ նույն հաջողությունն ունենալ, որն այսօր շատ անսպասելի ես ունեցա»,-գրել է նա:

Դիտվել է 33808անգամ
Վերջին լուրեր