Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հուլիս / 2020 : 17-33

Իրանում մահապատժի են ենթարկել գեներալ Սոլեյմանիի մասին տեղեկություններ տված լրտեսին

Իրանում մահապատժի են ենթարկել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության և իսրայելական հետախուզության համար Իրանի զինված ուժերի մասին տեղեկություններ տալու համար մեղադրվող Մահմուդ Մուսավի Մաժդին։

Այս մասին հայտնում է ռուսական «Մեդուզա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի դատական համակարգի առցանց հարթակ Mizan online աղբյուրին։

Նշվում է, որ Մաժդը Իրանի քաղաքացի է, ապրել է Սիրիայում։ Մեղադրանքում նշվում է, որ նա գումարի դիմացի ամերիկյան և իսրայելական հետախուզությանը տեղեկություններ է տվել Իրանի զինամթերքի և բարձրաստիճան զինվորականների տեղաշարժի մասին։

Այդ զինվորականների թվում է նաև ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման նախկին հրամանատար 2020թ. հունվարին Իրաքում սպանված գեներալ֊մայոր Ղասեմ Սոլեյմանին, սակայն Իրանի գերագույն դատարանը հաստատել է, որ Սոլեյմանիի սպանության հետ Մաժդը կապ չի ունեցել, քանի որ նրան ձերբակալել են դեռ 2018թ.։

Հիշեցնենք, որ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին սպանվեց հունվարի 3-ի կեսգիշերին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտակայքում ամերիկյան ուժերի հարվածներից։ Իսկ հունվարի 7-ի լույս 8-ի գիշերը ԻՀՊԿ֊ն, որպես Ղասեմ Սոլեյմանիի սպանության պատասխան, բալիստիկ հրթիռներով հարվածեց Իրաքում տեղակայված ամերիկյան երկու

Դիտվել է 45948անգամ
Վերջին լուրեր