ՊՆ-ն չի բավարարի զինծառայողների դիմումը. նրանք ըստ նախատեսած ժամանակացույցի կզորացրվեն

Պաշտպանության նախարարությունը չի բավարարի զորացրման ենթակա զինծառայողների դիմում-խնդրանքը եւ նրանք ըստ նախատեսած ժամանակացույցի կզորացրվեն:
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ մինչ այս ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր այն մասին, որ զորացրման ենթակա զինվորները դիմել են ծառայությունը շարունակելու խնդրանքով:
«Ինչ սրտով թողնենք նորակոչիկներին ու գնանք». զորացրվել չցանկացող զինծառայողներ