20 / Հուլիս / 2020 : 20-55

ՊՆ-ն չի բավարարի զինծառայողների դիմումը. նրանք ըստ նախատեսած ժամանակացույցի կզորացրվեն

Պաշտպանության նախարարությունը չի բավարարի զորացրման ենթակա զինծառայողների դիմում-խնդրանքը եւ նրանք ըստ նախատեսած ժամանակացույցի կզորացրվեն:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ մինչ այս ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր այն մասին, որ զորացրման ենթակա զինվորները դիմել են ծառայությունը շարունակելու խնդրանքով:

 

Կարդացեք նաև

«Ինչ սրտով թողնենք նորակոչիկներին ու գնանք». զորացրվել չցանկացող զինծառայողներ 

Դիտվել է 17868անգամ
Վերջին լուրեր